Վարդան Գրիգորյան. «Հավերժականչ»

- in Մշակույթ

Ժամանակակից պոեզիա.

1.

Աշխարհն ամբողջ,
Արարման պահից
Ոչինչ չի փոխել
Իր պտույտներում:
Արևըն էլի
Ծագում է դանդաղ,
Արևածագով հենց արևելքից,
Ու մայրամուտին
Հրաժեշտ տալիս,
Հեռանում մեզնից
Արևմուտքում իր:
Չորս եղանակներ,
Իրար հաջորդող,
Գալիս են հերթով,
Բույրով ու շնչով:
Նոր ծնունդներ են
Լինում, բայց ավաղ
Կորուստներ էլ են
լինում, ցավալի:
Թղթին հանձնվում է
Ամեն պատմություն,
Դարերի խորքից,
Անցքեր ու դեպքեր
Եկողի համար,
Որ թէ մտքերում,
Թէ հոգիներում,
Հիշողությունը հավիտյան մնա:

2.

Ծննդյան պահից
Այսօրվան հասավ
Հպարտ, հյուրընկալ
Ազգ մի դյութական:
Դարեր շարունակ
Մաքառումներով,
Բայց ամուր կամքով
Ազգ մի մոգական:
Նախահայրը իր՝
Հայկը դյութազուն,
Նետի արձակմամբ սկիզբը դրեց
Ուրարտու երկրի,
Խոցելով անարգ Բել թագավորին:
Հինգ հազար տարի,
Հինգ հազար գարուն,
Հինգ հազար զորեղ,
Աննկուն սերունդ…
Ու կերտած բազում
Հաղթական զարկեր,
Թեկուզ կորստով,
Բայց ամուր, ուժեղ,
Հասավ այսօրվան,
Իր նոր գարունքին,
Հասավ հավատով,
Հպարտ, կորովով …
Հայկի սուր նետի
Ահեղ հարումով,
Իր զավակներին երկիր ավանդեց,
Տիգրանը զորեղ,
Քաջ Տիգրանը Մեծ,
Հայաստաննը իր
Պայքարով կերտեց,
Հայքս ավեր էլ տեսավ ու աղետ
Տեսավ և եղեռն,
Արհավիրքներ շատ,
Բայց հողս, թեկուզ,
Այսպես մասնատվեց,
Հուրեր, կրակներ,
Տեսավ, անց կացավ,
Բայց Հայաստանս
Հավետ հավերժեց:
Ու նոր դարեր է գնում,
Հաղթական,
Իր զավակների
Սիրովն անսահման …

3.

Գարուն էր կրկին
Ու գարնան ծաղկունք,
Գարուն աշխարհի
Մի նոր արթնացում…
Գիշեր էր նորից,
Չարագույժ գիշեր,
Գիշեր էր անքուն
Ու ծանր հուշեր …
Գիշեր է ամպոտ,
Անթափանց գիշեր,
Ոսոխն արնախում,
Բիրտ, գաղտագողի,
Մեր տուն էր մտել
Անկոչ, անընկալ …
Մի դար առաջ էլ
Գարունը եկավ,
Եկավ գարունը
Ծաղկանց փոխարեն
Գարնան զարթոնքին
Տարին ձյուն արավ …
Նորից հայրենին փորձության մեջ էր,
Նորից կարծես թե աշխարհի վերջն էր.
Ելան մեր ասլան
Պապերը ելան,
Տատերը ելան,
Տնարար ու հեզ,
Հայրերը ելան,
Ելան մայրերը,
Ուստրեր ու դուստրեր,
Սրտով հրակեզ…
Առած ամենը,
Թուր, թվանք, եղան,
Առած ամենը
Ով ինչ որ ուներ,
Ինչ ձեռքերն ընկավ,
Ինչ որ պատահեց,
Ախր շեն տունը
Անկոչ ՛՛հյուր՛՛ եկավ:
Եկավ ոսոխը, արյունի ծարավ,
Սրած ատամներ ու յաթաղաններ,
Եկավ ոսոխը, մահաբեր, դժնի,
Բերելով հետը աղետ ու ավեր:
Ելան լեռները՝ հայոց անառիկ,
Ելան որդիքը ազգիս բացառիկ,
Կուլ չգնացին թշնամուն դաժան,
Չխոնարհվեցին ու ծնկի չիջան,
Մարտնչեցին ու իրենց զարկերով
Թշնամուն հարված տվեցին արժան:
Ելան Գևորգներ,
Սերոբներ ելան,
Դժողք Հրայրներ,
Սոսե, Արաբո,
Ու Անդրանիկներ,
Սաքոներ ելան,
Որ մեկին ասես
Բոլորն էին քաջեր…
Ու արյունաքամ ազգս հավերժեց,
Թշնամու առաջ, չէ՛, չխոնարհվեց …

4.

Գիշերը, հաստատ,
Գողի համար է,
Ոսոխի համար,
Թշնամու համար,
Որ անակընկալ հարձակում գործի,
Դե իրեն համար գիշերն է հարմար:
Գիշեր էր կրկին,
Անթափանց գիշեր,
Ննջում էին նրանք, որ մի քիչ առաջ,
Իրենց Մայր հողի
Բաժինն էին պահում…
Պահում էին հույսով,
Հավատով անկեղծ …
Գիշերվա նինջը
Խաղաղ էր կարծես,
Երազներով լի
Ու երազանքով…
Տունն էին տեսնում,
Մայրերին իրենց,
Սիրած աղջկան,
Ու ընկերներին…
Թեկուզ և նիրհում,
Բայց ականջալուր,
Ամեն շարժումից աչքերն էին բացում
Ու նորից իրենց
Նինջն էին վայելում:
Հիշում օրերը անհոգ, անկաշկանդ,
Հիշում են սրտին հասցված ՛՛վերքերը՛՛…
Անխռով, սակայն
Խրոխտ են, կանգուն
Ապահովում են
Մեր անուշ քունը…
Մենակ չեն դիրքում,
Ուժ են, բռունցք են,
Իրարով զորեղ,
Հզոր իրարով,
Հպարտ են նրանք,
Ամուր ու կայուն,
Հպարտ հայրենու
Հավետ ծփանքով …
Մենակ չեն, գիտեն
Թիկունքն ամուր է,
Օրինակն ունեն իրենց պապերի,
Իրենց հայրերի օրինակն ունեն,
Օրհնանքը ունեն իրենց մայրերի:
5.

Գիշեր է կարծես
Խաղաղ, անմռունչ,
Ննջում են նրանք,
Ովքեր ժամ առաջ
Հսկում էին, հսկում,
Աչալուրջ, խրոխտ,
Տղերքը հայոց,
Եզերքը տրված, մարտիկին զորեղ …
Ննջում էին հոգնած …
Այդ պահին հանկարծ
Երերաց կարծես հողը հայրենի,
Օդը խանձվեց, ասես զարկերից,
Ու գաղտագողի թշնամին փորձեց
Մեկեն ներխուժել մեր տուն,
Մեր ամրոց …
Ելան բոլորը,
Ելան հանդիման,
Զարկին ոսոխին,
Մինչ վերջին փամփուշտ:
Հողն էր եռում
Ոտքերի տակին,
Անկոչ ու անարգ
Ոսոխ անկոչի …
Թշնամիք հաստատ
Չէին սպասում,
Որ ոգեշնչված մարտիկները մեր
Կարող են ելնել,
Մարտնչել այնպես,
Ու կանգնել ցասմամբ,
Ինչպես որ խրոխտ
Հայոց լեռները:
Բռունցքված ելան
Հայոց քաջերը,
Ելան ամենը ծանր հուշերից,
Ելան, որ հողը,
Հայրենին մեր շեն
Չտնքա անարգ թշնամու բեռից:
Ելան ու կռիվ,
Դատաստան ահեղ
Տվեցին, իրենց կյանքերի գնով:
Մեկն իր մոտ եղած
Վերջին նռնակով
Թե իրեն և թե ոսոխի դժնի
Թվից որոշին,
Իր հետ տաներ
Պայթեցներ իր հետ,
Ու ոչնչացներ,
Մատաղ կյանքն իր
Հայրենուն տալով:
Մեկն ական նետող
Զենքով խոցում էր
Թշնամու թռչող ուղղաթիռն անգամ,
Կամ էլ ձեռքի տակ
Զենքով վար բերում,
Հողին պահ տալիս սարքն անօդաչու:
Մեկն իր զինակից
Եղբայր – տղերքին
Հաց է հասցնում
Կրակներ թափվող
Տարափի ներքո…
Մարտիկը հայու,
Նույնիսկ կորցրած
Ոտքերով երկու,
Կռվում քաջաբար,
Դիրքը չի լքում,
Պահելով հպարտ
Իր հողը հայոց:
Խոցում են նույնիսկ
Տանկեր մահաբեր
Որ ասում էին թէ
Անխոցելի են,
Հանում են շարքից
Թշնամու ուժեր…
Հեղում են արյուն
Ու գոչում հպարտ
՛՛ … դիրքը հանձնողի
Բալեքի մաման…՛՛
Ու ոտքի ելած
Զարկում ոսոխին,
Ոսոխ, որ ահից
Գոչում էր ՛՛… յաման…՛՛
Ու ամեն քայլի
Մեր զավակները
Աշխարհին ամեն,
Ասում էին ոգով,
Ասում էին պատվով
Ու արժանապատիվ,
Որ եղել են,
Կան,
Հավերժ կլինեն,
Կանգուն են,
Զորեղ,
Հպարտ
Ու հզոր՝
Հանդիման ելած թշնամուն անզոր:

6.

Ոռնում է կատղած
Ոսոխը դժնի,
Ոռնում է, ոռնում,
Հանց տապալված գայլ:
Իր ձեռքը գցեր,
Կամենում էր, որ,
Համեղ մի պատառ,
Թեկուզ սար ու ձոր:
Կռիվ էր դաժան ու անհավասար,
Կռիվ էր հանուն,
Կռիվ պատվարժան,
Պիտ ապացուցեինք
Որդին ենք մեր տան,
Տեր ենք լիիրավ
Հայրենուն արժան:
Հայրենու կանչով ելան բոլորը,
Ահել ու ջահել,
Տղա թե աղջիկ,
Ելան անմռունչ,
Ելան անվրդով,
Զորավիգ ելան,
Քեզ մեր Հայրենիք:
Ելան ամենը,
Մոռցած բան ու գործ,
Ամենքը ելան
Հողդ պահելու,
Փառքդ պահելու,
Անունդ ու շունչդ,
Պատիվդ ու խինդդ
Հայրենի երկիր:
Ու մարտնչեցին,
Քեզ պաշտպանեցին,
Հանդիման ելած թշնամու դիմաց,
Որն իր վավաշոտ,
Կամքովը անկուշտ
Կամենում էր քեզ
Տեսնել ծնկացած:
Հուսախաբ եղան,
Կանգուն ես,
Հպարտ …
Թեկուզ աշխարհի տիրակալները
Իրենց իսկ կողմից
Չեն ուզում տեսնել
Քո ուժը հատու,
Բազուկդ հուժկու,
Կամքդ հաստատուն
Հարատևելու….

7.

Հայաստան աշխարհ
Հավերժելու ես,
Հիմքդ ամուր է,
Անունունդ հնչեղ,
Դարերից եկած
Դարեր պիտ գնաս,
Սիրասուն այսպես
Զավակներ ունես …
Լուաբացերդ արևավառ են,
Կելնեն, կփայլեն
Ոսկե շողերով,
Կթնդա հավետ երգդ ու ծիծաղդ,
Զնգուն նվագդ եռագույներով:
Թե արևներդ թե փառքդ,
Գիտցիր,
Դարերում եկող հավետ կցնծան,
Դու, հարատևող Հայրենիք հզոր,
Դեռ երկար դարեր
Հար փայլելու ես,
Հողովդ դյութական,
Հայաստան աշխարհ,
Արարատով քո,
Հավերժելու ես:

Aragil Ararat Masis

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20