Վե՛րջ տվեք հերքմանը, ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը և վճարե՛ք փոխհատուցում

- in Սոցիալական
Turky

Մարդու իրավունքների միություն (İHD) կազմակերպությունը հիշատակի միջոցառում է անցկացրել Ստամբուլի Հայդարփաշա երկաթուղային կայարանում, ուր ապրիլի 24-ին աքսորել են հայ մտավորականներին։

İHD-ի ներկայացուցիչները պաստառ են պարզել, որում պահանջվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։ Միջոցառմանը մասնակցել են նաև Հայ համայնքի ներկյացուցիչները, Ֆրանսիայի սենատի սոցիալիստ անդամ Ֆիլիպ Քալնթենբախը, Մեծ Բրիտանիայի Աշխատավորական կուսակցության պատգամավոր, Եվրոպական խորհրդարանի անդամ Ջուլի Վարդը։

Ակցիայի մասնակիցները պարզել են նաև «Իթթիհաթ վե Թերաքքըի» («Միություն ու առաջադիմություն» կուսակցության) կառավարության հրամանով ապրիլի 24-ին և դրանից հետո կալանավորված հայ մտավորականների նկարները, որոնք Հայդարփաշա կայարանից ուղարկվել են Անատոլիայի խորքերը։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության եղելության հերքումը մարդկության դեմ մեղք է, որ պետք է ճանաչել Ցեղասպանությունը՝ դրանից բխող իրավական բոլոր հիմքերով, և վերականգնել արդարությունը։

Ակցիայի ժամանակ հնչեցվել են հայերենով, անգլերենով ու թուրքերենով հայտարարություններ։

Ակցիայի մասնակիցները Ցեղասպանության ճանաչման հետ մեկտեղ կարևորել են Թուրքիայում ազգայնամոլական սերունդներ աճեցնելուն վերջ դնելը, որոնց «Հայը» ներկայացնում են որպես թշնամի։

Spread the love