Վերջին մեկ ամսում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 59 միլիոն դոլարով. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Dolar

«Ժողովուրդ» թերթը գրում է. Այս տարվա ապրիլի մեկի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1 միլիարդ 621 միլիոն 900 հազար դոլար։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից։ Այսպիսով պետք Է արձանագրենք, որ վերջին մեկ ամսում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 59 միլիոն դոլարով։ Իսկ անցած տարվա դեկտեմբերի համեմատ ՀՀ միջազգային պահուստները նվազել են 150 մլն դոլարով։ Դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պահուստները եղել են 1 միլիարդ 771 միլիոն 200 հազար դոլար։ Միևնույն ժամանակ հարկ Է նշել, որ աճել Է Հայաստանի պետական պարտքը։ Այս տարվա մարտի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հասել Է 5 միլիարդ 196 միլիոն 100 հազար դոլարի։ Այս տարվա անցած երեք ամիսների ընթացքում պետական պարտքը աճել Է մոտ 120 մլն դոլարով։ Ի դեպ, առավել արագ աճում Է Հայաստանի արտաքին պարտքը։ Մարտի 31-ի դրությամբ այն հասել Է 3 միլիարդ 917 միլիոն 900 հազար դոլարի՝ երեք ամսում աճելով մոտ 80 մլն դոլարով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20