Վերսկսված պատերազմի պատճառով դադարեցրել են քարոզչությունը

- in Ընտրություններ
Sasun Mikayelyan

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակողական գործողությունների պատճառով Հրազդանում քաղաքապետի թեկնածու առաջադրված ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն այսօր դադարեցրել է իր քարոզարշավը։

«Մենք ունենք պետություն, փառք Աստծո, ունենք բանակ, բայց եթե անհրաժեշտություն, պահանջ լինի մոբիլիզացիայի, Լեռնային Ղարաբաղ մեկնելու, ես պատրաստ եմ»,- ասաց Սասուն Միքայելյանը։ Ինչ վերաբերում է Հրազդանում տիրող տրամադրություններին, ապա Սասուն Միքայելյանը հեգնեց. «Լեռնային Ղարաբաղում խուճապային տրամադրություններ չկան, Հրազդանում ինչի՞ պետք է լինի»։

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօրվա հանդիպումը հետաձգել է նաև Հրազդանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20