Վովա Գասպարյանի անպարկեշտ արարքը Ծիծեռնակաբերդում

- in Պնակալեզներ
Vladimir Gasparyan

ՀՀ ոստիկանապետ աշխատող Վովա Գասպարյանը Ծիծեռնակաբերդում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերվել են ոստիկանության բարեփոխումներին:

Լրագրողները, նկատի ունենալով Բաղրամյան պողոտայում ուրբաթ օրը ոստիկանության գործողությունները, ասել են, թե ոստիկանությունն իր ձեռագիրը չի փոխում: Ոստիկանապետը հակադարձել է, թե «դա տեսողության, լսողության եւ հասկանալու խնդիր է. ոստիկանությունը փոխվել է եւ շատ է փոխվել, ուղղակի մարդիկ կան, որ ուզում են դա տեսնել, մարդիկ կան՝ չեն ուզում տեսնել»։

Lragir.am-ի եւ 1in.am-ի լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե՝ մենք չենք տեսնում ձեր բարեփոխումները, Գասպարյանը պատասխանել է՝ «ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»։

Վովա Գասպարյանը որպես պետական պաշտոնյա, որը աշխատավարձ է ստանում քաղաքացիների, այդ թվում Սիրանույշ Պապյանի վճարած հարկերից, պետք է անհապաղ ներողություն խնդրի նրանից: Դա զուտ իր անձնական խնդիրն է՝ ում մեջ ինքը ինչ է տեսնում, դա ոչ մեկին չի հետաքրքրում, իսկ հրապարակայնորեն նա հաշվետու է հանրությանը եւ պարտավոր է պահպանել պաշտոնյայի էթիկան: Սահմանադրության ու օրենքի այդ պահանջը դեռ գործում է, որքան էլ ոստիկանությունը գործի սահմանադրությունից ու օրենքից դուրս:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20