Վրաստանը Հարավային Օսիան կորցրեց Սաակաշվիլիի մեղքով

- in Պնակալեզներ
Putin Vladimir

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ «ուղիղ գծով» Ռուսաստանի քաղաքացիների հետ շփման ժամանակ անդրադարձել է նաև 2008 թվականի ռուս-վրացական հակամարտությանը:

Պուտինը Վրաստանի կողմից Ցխինվալի շրջանը կորցնելու համար մեղադրել է այդ երկրի նախկին նախագահ, ներկայումս Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին:

«Մենք ճանաչել ենք Հարավային Օսիան, դա հայտնի է բոլորին: Ես տվյալ հարցի շուրջ բազմիցս հայտնել եմ իմ դիրքորոշումը: Ես կարծում եմ, որ դա Վրաստանի նախկին նախագահի ռազմավարական, արմատական սխալն էր, ով կատարելապես չհիմնավորված գնաց հայտնի զինված ակցիային: Այն, որ արդյունքում կորստյան մատնվեց այդ տարածքը, նրա մեղքն է»,- ասել է Պուտինը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20