Վրաստանը ջանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փակուղուց հանել

- in Միջազգային

Վրաստանի իշխանությունները պրագմատիկ քաղաքականություն են վարում, որպեսզի առևտրական, հումանիտար և այլ ոլորտներում կարգավորեն Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Ստրասբուրգում՝ ԵԽ խորհրդարանական ժողովի նիստի ժամանակ:

«Մենք փորձում ենք ռուս-վրացական հարաբերությունները փակուղուց դուրս բերել պրագմատիկ քաղաքականության իրականացման հաշվին»,- ասել է Կվիրիկաշվիլին: Նա նաև ընդգծել է Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրի լուծման կարևորությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20