Տավուշի սահմանամերձ գյուղերում գիշերը խաղաղ էր, չեն կրակել

Tavush gyux

Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու նպատակով PanARMENIAN.Net -ը ապրիլի 3-ին կապվել է Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի և քաղաքների ղեկավարների հետ և գիշերվա իրադարձությունների մասին իմացել հետևյալը.

Ոսկեվանի ուղղությամբ չեն կրակել, խաղաղ է եղել:

Ոսկեպարի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:

Բերդում և մոտակա գյուղերում հանգիստ է եղել:

Նոյեմբերյանում նույնպես հանգիստ էր, չեն կրակել:

Ներքին Կարմիր աղբյուրյուրում ևս հանգիստ է եղել:

Պառավաքարում կրակոցներ չեն եղել, խաղաղ էր:

Այգեպարում էլ է հանգիստ եղել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20