Տղամարդիկ ամուսնությունից հետո դառնում են ավելի քիչ շփվող

- in Հասարակություն
Jamanak mard

Ամուսնությունից հետո 40 տարեկանին մոտ տղամարդիկ դառնում են ավելի քիչ շփվող, իսկ կանայք՝ հակառակը: Այդպիսի եզրակացության են եկել ֆինն գիտնականները՝ վերլուծելով եվրոպական երկրների բջջային հեռախոսներից 3 միլիոն օգտվողների զանգերի, սեռի և տարիքի մասին տեղեկատվությունը:

25 տարեկանից հետո տղամարդու շրջապատը սկսում է նեղանալ: 40-ին մոտ այն կայունանում է, իսկ հետո կրկին սկսում է նեղանալ: 60-ից հետո տղամարդիկ թվում են հասարակությունից մեկուսացված, պնդում են մասնագետները:

Մինչև 25 տարեկան և՛ տղամարդիկ, և՛ կանայք ընկերներին շատ ժամանակ են հատկացնում: Տղամարդիկ շփվում են բոլորի հետ անխտիր, իսկ կանայք ձգտում են զուգընկերոջ հետ ժամանակ անցկացնել: Այդ ժամանակ սոցիալական կապերի քանակը հասնում է առավելագույնի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20