Ցուկերբերգը՝ Facebook-ի իր թիմի ապրիլմեկյան կատակի մասին

- in Հասարակություն

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր էջում պատմել է, թե ապրիլի 1-ին իր հետ ինչ կատակ է արել սեփական թիմը: 

«Իմ թիմը կատակով իմ նիստերի դահլիճը անվանում է «ակվարիում»՝ ապակե պատերի պատճառով, որը բոլորին թույլ է տալիս տեսնել, թե ես ինչով եմ զբաղված: Դա մտնում է մեր բաց լինելու մշակույթի մեջ: Ապրիլի 1-ին նրանք ողջ կառույցը փաթաթել են ակվարիումների փաթեթավորման թղթով: Ես սպասում էի, որ ինձ վրա կհորդեն ջուր և ձկներ, երբ դուռը բացեմ»,- գրել է նա:

Ցուկերբերգը նաև ասել է, որ գործընկերները երկար տարիներ սենյակը լցնում էին գնդակներով և փուչիկներով, և իր «նվերը» համարել է ամենամեծը, որը երբևէ հարկ է եղել փաթեթից դուրս բերել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20