Փորձագետ Կարեն Վարդանյանին սպանողն էլ հոգեկան խնդիր ունի՞. նոր մանրամասներ գործից. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Karen Vardanyan

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի սպանության գործով կալանավորված Արթուր Միհրանյանին նախօրեին տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին իրավապահները Երևանի Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ հայտնաբերել էին հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի թաղած դին: Հաջորդ օրը ՀՀ ոստիկանները սպանություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել Երևանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Զոհրաբյանին և 43-ամյա Արթուր Միհրանյանին:

«Ժողովուրդի» տեղեկություններում նրանք արդեն միմյանց դեմ ցուցմունքներ են տվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գևորգը, որն առավել մտերիմ է եղել սպանված Կարենի հետ, իրավապահներին հայտնել է, թե ինքն իր կյանքում մարդու վիրավորած չկա և չի սպանել, իսկ ահա Արթուր Միհրանյանն էլ պնդել է, թե իրենք երկուսով են հասարակական գործչին սպանել: Բայց նա իրավապահների մոտ այնպիսի վարքով է հանդես եկել, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի դատաբժշկական փորձաքննություն նշանակվի և պարզվի՝ արդյոք Արթուր Միհրանյանն առողջական խնդիրներ ունի, թե ոչ: Դատարանն էլ բավարարել է քննիչի միջնորդությունը, և Վարդանյանի սպանության մեջ կասկածվող Արթուր Միհրանյանին տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան:

Նկատենք, որ այս դեպքն արդեն 3-րդ քրեական գործն է, որի շրջանակում բախվում ենք հոգեկան խնդիր ունեցող անձանց հետ: Ինչպես գիտեք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետող Հովհաննես Մուրադյանը ևս հոգեկան խնդիր ունի: ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնականին դանակահարած Անդրանիկ Գաբրիելյանի հոգեկան խնդիրներ ունենալու մասով ևս փորձաքննություն է նշանակվել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20