Քլունիի հայաստանյան այցը միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է

- in Մամուլ, Մշակույթ

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրերին հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի հայաստանյան այցը լայնորեն լուսաբանվում է համաշխարհային լրատվամիջոցների կողմից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բրիտանական Mirror պարբերակաՍ ը գրում է, որ Քլունին օգտագործում է «մամուլի ճնշող ուշադրությունը բարձրաձայնելու համաշխարհային անարդարությունը»: Պարբերականը նշում է, որ Հայաստանում հատկապես շատ են սիրում Ջորջի Քլունիի կնոջը` Ամալին, ով նախկինում աշխատել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

Իսկ բրիտանական մեկ այլ պարբերական` Independent-ը, մեջբերել է Քլունիի` կատակով ասված խոսքերն այն մասին, որ ինքը Հայաստանում է որպես «Ամալի ամուսին»:

«Ջորջ Քլունին կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը». նման կերպ է վերնագրել իր հոդվածը CBS Los Angeles–ը` նշելով, որ հոլիվուդյան աստղը իր ձայնն է բարձրացնում հանուն Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանության ճանաչման:

DailyMail-ը, անդրադառնալով Քլունիի այցին, գրում է. «Հոլիվուդյան աստղը և մարդու իրավունքների պաշտպանը Երևանում հազարավոր հայերի հետ շարժվել է դեպի հուշահամալիր` հիշատակելու Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20