Քրդերի հետ մտերմանալն ուժեղացնում է Ռուսաստանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում

- in Միջազգային
siria

Ռուսաստանն ակտիվորեն ամրապնդում է կապերը քրդերի հետ Սիրիայում և Իրաքում, ինչը կարող է ընդլայնել նրա ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը մտադիր է ընդլայնել քրդերի հետ կապերը զենքի և զինամթերքի մատակարարումների ավելացման, նաև նավթային գործարքներ կնքելու ճանապարհով: Այդպիսի մտերմությունը կարող է «մթագնել ԱՄՆ-ի վաղեմի կապն այդ էթնիկ խմբի հետ», ինչպես նաև մեծացնել Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում:

Ըստ քաղաքագետ Մարկ Կաթցի՝ Վաշինգտոնը կարող է ավելացնել քրդերին զնեքերի մատակարարոմները, «նույնիսկ եթե ԱՄՆ-ը չէր պատրաստվում դա անել»՝ թույլ չտալու համար ռուսական ազդեցության ավելի մեծ աճ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20