Օբաման այս տարի ևս կհրաժարվի «Ցեղասպանություն» եզրույթից օգտագործումից

Barak Obama

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաները ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին տեղեկացրել են, որ Բարաք Օբաման նախագահության 8-րդ և վերջին տարում կհրաժարվի իր հայտարարության մեջ Հայոց ցեղասպանության պատշաճ ոգեկոչումից, ինչպես խոստացել էր անել նախընտրական արշավի ժամանակ։ 

«Թվում է՝ նախագահ Օբաման կավարտի իր պաշտոնավարումը, ինչպես սկսել է՝ ենթարկվելով Թուրքիայի ճնշմանն ու դավաճանելով Հայոց ցեղասպանության մասին ազնվորեն խոսելու իր հանձնառությանը»,- ասել է ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով հանդիպել է պաշտոնյաների հետ։

«Թուրքիայի և Ադրբեջանի ճնշման ներքո անխոհեմ նահանջը Ամերիկայի՝ ընդդեմ ցեղասպանության հանձնառությունների՝ ի դեմս նրանց բացահայտ հրահրման, ակնհայտ ագրեսիայի և ցեղասպանւոթյան այլ դասական կարմիր դրոշների, քաջալերում է Էրդողանին ու Ալիևին՝ սրելու իրենց թշնամությունը՝ բարձրացնելով հակահայկական լայնածավալ վայրագությունների շատ իրական ռիսկը։ Սա, ցավոք, նախագահ Օբամայի ժառանգությունն է՝ լռությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ, մեղսակցությունը Թուրքիայի ժխտողականությանն ու Ադրբեջանի ագրեսիայի քաջալերումը»,- հավելել է Համբարյանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20