Օբաման երախտագիտություն է հայտնել Բոստոնի մարաթոնին պրոթեզով մասնակցած աղջկան

- in Հասարակություն
Barak Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է Ադրիանե Հասլեթի մասին CBS-ի պատրաստած ռեպորտաժը։ Նա այս տարի վազել է Բոսթոնի մարաթոնին՝ 2013-ին հենց այդ մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորվելուց հետո։

«Շնորհակալություն, Ադրիանե, ուժեղ լինելու համար։ Ահաբեկչությունն ու ռումբերը չեն կարող մեզ հաղթել։ Մենք կշարունակենք, մենք ավարտին կհասցնենք մրցավազքը»,- գրել է Օբաման Twitter-ում։

Պրոֆեսիոնալ պարուհին երեք տարի առաջ զրկվել էր ոտքից, սակայն կարողացել է ավարտել մարաթոն-2016-ը պրոթեզով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բոստոնի մարաթոնի հաղթողներ են դարձել եթովպացի մարզիկները։

Untitled-4

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20