Օբաման խոստովանել է ԱՄՆ սխալները Լիբիայի իրավիճակի կանխատեսման հարցում

- in Միջազգային
Barak Obama

ԱՄՆ իշխանությունները սխալներ են թույլ տվել Մուամար Քադաֆիի տապալումից հետո Լիբիայի իրավիճակի կանխատեսման մեջ, կիրակի օրը հայտարարել է նախագահ Բարաք Օբաման:

«Ես շարունակում եմ համարել, որ մենք ճիշտ ենք վարվել` ներխուժում իրականացնելով որպես միջազգային կոալիցիայի անդամ, կանխելու համար պոտենցիալ բռնի պահվածքը, ինչի մասին խոսել է Քադաֆին: Մենք պետք է ճիշտ գնահատենք այն, ինչը տեղի կունենա հետո: Եվ մենք դա չենք արել այնքան արդյունավետ, ինչքան կարող էինք»,- ասել է ԱՄՆ նախագահը Հանովերում Անգելա Մերկելի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Օբամայի խոսքով, որի ելույթը հեռարձակվել է ամերիկյան առաջատար հեռուստաալիքներով, «այժմ կարևոր է երաշխավորել Լիբիայի նոր կառավարության աջակցումը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20