Օբաման ջազի Միջազգային օրը կնշի Սպիտակ տանը

Barak Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կին Միշելը համերգ կանցկացնեն՝ նվիրված ջազի Միջազգային օրվան: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 29-ին Սպիտակ տանը:

Տոնական համերգին կմասնակցեն երգչուհի Արետա Ֆրանկլինը և «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Էլ Ջերոն, ինչպես նաև Սթինգը, Հերբի Հենկոկը և այլ երգիչներ: Շոուն հաջորդ օրը՝ ապրիլի 30-ին, կցուցադրվի ABC-ի եթերում, երբ կտոնվի ջազի Միջազգային օրը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.