Օֆշորային սկանդալի հեղինակները երկու կանայք են

- in Տնտեսական
Mard

Պանամական օֆշորների հետ կապված փաստաթղթերի արտահոսքի աղբյուրը եղել են Mossack Fonseca ընկերության երկու աշխատակցուհիներ: Այս մասին հայտնել է ֆինանսական խորհրդատու և փողերի լվացման հարցերով մասնագետ Քեննեթ Ռայջոքը:

«Նրանցից առաջինը կին է՝ ընկերության գործընկեր-հիմնադիրներից մեկի քարտուղարուհին՝ Ռամոնա Ֆոնսեկին: Նրանք սիրավեպ են ունեցել, որը բավական տխուր ավարտ է ունեցել: Ի վերջո կինը հավաքել է փաստաթղթեր, որոնց ինքը հասանելիություն է ունեցել, և դրանք գործնականում բաց վաճառքի է դրել Պանամայի մայրաքաղաքում»,- հայտնել է նա:

Ռայջոքի խոսքով՝ արտահոսքի երկրորդ աղբյուրը եղել է մասնավոր կապիտալի կառավարման բաժնի աշխատակցի կինը, որը հետևել է չափանիշների համապատասխանեցմանը: Իր պարտականությունները վատ կատարելու համար նա հեռացվել է, որից հետո որոշել է վրեժ լուծել ղեկավարությունից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20