Ֆիքսված անլար և ֆիքսված հեռախոսակապի համար հաշիվները կզրոյացվեն

«Ղարաբաղ Տելեկոմը» տեղեկացնում է, որ ս.թ. ապրիլի 2-ից 5-ը ներառյալ ձայնային և SMS կապի ծառայությունների համար բոլոր հետվճարային, ֆիքսված անլար և ֆիքսված հեռախոսակապի համար հաշիվները կզրոյացվեն:

Կանխավճարային բաժանորդների համար՝ նշված ժամանակահատվածում կատարված վերալիցքավորման գումարները կփոխանցվեն բաժանորդի հաշվեկշռին: Տեղեկացնում ենք նաև, որ «Ղարաբաղ Տելեկոմը» անվճար կվերամիացնի բոլոր ձայնային ծառայությունները, որոնք վճարման վերջնժամկետը խախտելու պատճառով կասեցվել էին մինչև 2016թ. ապրիլի 30-ը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20