Հայկական կողմի կորուստների նոր տվյալներ

- in Հասարակություն
zinvor

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կորուստները ապրիլի 6-ին հրապարակված տվյալներով կազմել են 32 զոհված, 121 վիրավոր և 25 անհայտ կորած զինծառայող:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ապրիլի 5-6-ին Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարը՝ կիրառելով տանկեր, ականանետներ, նռնականետներ և այլ զինատեսակներ:

Առստամյանը նաև շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակն առաջնագծում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20