Մահմուդ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրելու 2017թ. Իրանի նախագահական ընտրություններում

- in Ընտրություններ
Iran

Իրանի նախկին նախագահ (2005-2013 թվականներ) Մահմուդ Ահմադինեժադը մասնակցելու է 2017 թվականին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին:

Նախկինում Իրանի նախագահի պաշտոնը երկու անգամ զբաղեցրած Ահմադինեժադը հայտարարել է, որ իր թեկնածությունը վերստին առաջադրելու է առաջիկա նախագահական ընտրություններին:

Ահմադինեժադն Իրանի քաղաքական դաշտում ներկայացնում է պահպանողականների թևը: Այն բանից հետո, ինչ ռեֆորմիստները հաջողության հասան վերջին ընտրություններում, պահպանողականները մեծացրել են Ահմադինեժադին իրենց աջակցությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20