Ավտոբուսը պատկանում էր «Քինգ դե լյուքսին». Հալաբյան փողոցը 2 օր փակ կլինի, ահաբեկչությո՞ւն է …

- in Կեղտոտ լվացք

Նոր Նորքի 9-րդ զանգվածից 15-րդ թաղամաս տանող 63 համարի ավտոբուսը պատկանում է «Քինգ դե լյուքս» ընկերությանը, տեղեկացնում է Hraparak.am-ը:

Ավտոբուսը, որում պայթյուն է եղել, 2007թ արտադրության է, գազի բալոն չի ունեցել, աշխատել է դիզելային վառելիքով, ինչը, սակայն, չէր կարող այդպես պայթեր: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը հայտարարել է, որ 2 օր Հալաբյան փողոցը փակ է լինելու:

Երևանի Հալաբյան փողոցում երթուղային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունը կապված չէ գազի եւ վառելանյութի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա հաստատեց նաև, որ գազի պայթյուն չի եղել, քանի որ ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով։

«Պայթյունը բեկորային չի եղել, այլ ալիքաձև», ասաց Ոստիկանության պետը։ Հնարավոր ահաբեկչության վարկածի մասին հարցին ի պատասխան՝ Գասպարյանը նշեց, որ ներկայում ոչ դա հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է, որովհետև բոլոր տվյալները նախնական են։

«Բոլոր շրջանառվող վարկածները կարող են 10 րոպե հետո փոխվել, թույլ տվեք առայժմ այս առիթով ոչինչ չասել»,- հավելեց ոստիկանության պետը։ Նա նաև տեղեկացրեց, որ երկու ժամ անց որոշ բաներ պարզ կլինեն։

Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ պայթյունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 7 անձ, որոնցից մեկն արդեն դուրս է գրվել։

Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունը ֆիքսել են երկու ճանապարհային տեսախցիկները․ դրանցից մեկը վնասվել է, սակայն երկրորդը ֆիքսել է պայթյունի պահը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Ոստիկանության պետի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմի առջևից երկրորդ նստատեղից։ «Հնարավո՞ր է, որ պայթող նյութը եղել է այդ նստատեղին նստած անձի մոտ»,- լրագրողի հարցին Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Այո, հնարավոր է»։ Նա նշեց, որ այդ նստատեղին նստած անձի  ինքնությունը դեռեւս հայտնի չէ, աշխատանքներ են տարվում ինքնությունը պարզելու համար։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20