Տանձի մեշոկը դարձել են պատգամավորները

Vardan Ayvazyan

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանն այսօր նյարդայնացավ լրագրողների՝ պաշտոնյաների ունեցվածքը բանակին ու անվտանգությանն ուղղելու վերաբերյալ հարցերից և սկսեց մեղադրանքներ հնչեցնել լրագրողների հասցեին: 

Հարցին, թե տեղյա՞կ են, որ հասարակությունն իշխանություններից պահանջում է ունեցվածքն ուղղել բանակին, նա լրագրողներին սկսեց մեղադրել պատվեր կատարելու մեջ. «Ես երկրի պաշտպանության, դրա հետ կապված հնարավորության ստեղծմանը երկու ձեռքով կողմնակից եմ: Բայց ես կողմնակից չեմ ըսենց ամպագորգոռ, պատվիրված հաղորդումների»:

Վարդան Այվազյանը նշեց, որ խնդիր չի տեսնում, եթե անհրաժեշտություն լինի իրենց ունեցվածքը հավաքելու և ուղղելու բանակին, կվաճառեն. «Եթե իմ տունս պահպանելու համար պիտի վաճառեմ, կվաճառեմ: Մի երկու պրոբլեմ կա՝ առնողին գիտե՞ք»: Դիտարկմանը, որ գնորդ դժվար լինի, որովհետև հասարակության կեսից ավելին աղքատության մեջ է ապրում, որտեղի՞ց կարողանան դղյակներ գնել: «Եթե ժողովրդի մասնիկը դուք եք, չեմ տեսնում, որ էդքան աղքատ եք, ձեր հագուկապից չի երևում»:

Հարցին, թե իշխանությունները տեղյա՞կ են, որ հասակարության մեծ մասն աղքատ է, ինչո՞ւ են իշխանությունները ճոխ կյանք վարում, նա պատասխանեց. «Կարող է պատահել, ի՞նչ է եղել, որ»: Պարզվում է, ինքը ճոխ կյանքով չի ապրում. «Ով տարբեր դղյակներ ունի, նրանց հարցրեք: Տանձի մեշոկը դարձել են պատգամավորները, դուք գիտեք ում պետք է ասեք, բայց գալիս պատգամավորներին եք ասում»:

Վարդան Այվազյանը որպես վիրավորանք դիտարկեց ունեցվածքի վերաբերյալ հարցերը՝ լրագրողներին ասելով. «Ես քեզ չեմ վիրավորել, բայց դու ինձ վիրավորում ես, հաբրգել ես ու սկսել ես վիրավորել»: Պարզվում է, նա գործարք է արել ու Հայաստան փող է բերել, 1 մլն դոլար տվել է «Լույս» հիմնադրամին, 300 հազար դրամ՝ Արցախին: «2011 թվականն էր, 1 մլն դոլար դրսից բերած փողերը տվեցի: Ինչի՞ էդ մասին չեք ասում»:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.