Հայաստանում մամուլն անազատ է. Freedom House. Վկան` «Ժամանակի ՄԻՏՔ» թերթի դեմ ճնշումները

- in Մամուլ
Jamanak mard

Freedom House կազմակերպությունը հրապարակել է 2016 թվականին աշխարհում մամուլի ազատության վերաբերյալ զեկույցը:

Մամուլի ազատության մակարդակը գնահատվում է 0-100 սանդղակով, որտեղ 0-ն ամենաազատն է, 100-ը՝ անազատը: Երկրները դասակարգված են ըստ ազատության մակարդակի՝ ազատ, մասամբ ազատ, անազատ:

Հայաստանը 63 միավորով տեղ է զբաղեցրել անազատ երկրների շարքում: 199 երկրների շարքում Հայաստանը 139-րդն է: Տարածաշրջանում մասամբ ազատ մամուլ ունի միայն Վրաստանը, որն 96-րդն է: Նախկին խորհրդային երկրներից Հայաստանից առաջ են նաև Ուկրաինան և Մոլդովան: Անազատ երկրների շարքում են Ռուսաստանը (176-րդ), Ադրբեջանը (189-րդ), Բելառուսը (192-րդ):Մամուլի ազատության ցուցանիշով առաջատարն աշխարհում Նորվեգիան է: Երկրորդ տեղը կիսում են Բելգիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Շվեդիան: 6-րդ տեղում Դանիան է, 7-րդ տեղը կիսել են Անդորրան, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան, իսկ տասնյակը երզափակել է Լիխտենշտեյնը:

Զեկույցում նշված է, որ աշխարհում մամուլի ազատության մակարդակն անկում է ապրել՝ հասնելով վերջին 12 տարվա ամենացածր կետին: Աշխարհի բնակչության միայն 13%-ն է ապրում ազատ մամուլ ունեցող երկրներում: Եվս 41%-ն օգտվում է մասամբ ազատ մամուլից, իսկ մարդկանց 46%-ը զրկված է ազատ մամուլից: 2015 թվականին ամենամեծ հետընթացն արձանագրել են Թուրքիան, Բուրունդին, Ֆրանսիան, Սերբիան, Եմենը, Եգիպտոսը, Մակեդոնիան և Զիմբաբվեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20