Պաշտոնը հենց այդպիսի բան է՝ մի օր ունենում ես, հաջորդ օրը կարող է և չունենաս. Գալուստ Սահակյան. «Հրապարակ»

- in Մամուլ
Galust Sahakyan

«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ Ազգային ժողովում է հայտնվել երկար բացակայած Գալուստ Սահակյանը։ Նա կարճ նստել է նախագահությունում՝ ցույց տալու, որ առողջական վիճակը վատ չէ, ապա պատասխանել է լրագրողների հարցերին։

Հարցին, թե ինչպես է մեկնաբանում ՀՀ նախագահի կողմից ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներին ազատելու փաստը, ասել է․ «Պաշտոնը հենց այդպիսի բան է՝ մի օր ունենում ես, հաջորդ օրը կարող է և չունենաս։ Էնպես չէ, որ պիտի էդտեղ խորանալ, ինչ-որ նոր բաներ գտնել»։ Նա կարծում է, որ «մեր պաշտպանության նախարարությունն այս պատերազմական իրողությունից հետո հնարավոր է, որ նոր դերակատարում վերցնի, նոր մասշտաբներ մտածի, և էդտեղ ինքն ընտրում է իր կադրերին»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20