Էրդողան. «Հայաստանը կրակի հետ է խաղում»

- in Միջազգային
Erdoghan Putin

Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Թուրքիայի հասցեին Սերժ Սարգսյանի մեղադրական արտահայտություններին:

«Հայաստանը կրակի հետ է խաղում: Ավելի քան 100 հազար հայ է ապրում Թուրքիայում, նրանցից ոմանք բնակության թույլտվություն չունեն: Թուրքիան հանդուրժել է այս վիճակը»,- նշել է Էրդողանը: Թուրքիայի նախագահի կարծիքով, Թուրքիայի գործողությունները ցույց են տալիս, թե իրենք որքան բարեկամական են տրամադրված, սակայն «Հայաստանը չի կարողանում տեսնել դա»,- ասել է նա Բաքվից Զագրեբ մեկնելիս:

«Բնակչության, զորքերի թվով և մյուս հնարավորություններով Ադրբեջանն ավելի հզոր է, քան Հայաստանը: Ադրբեջանն առանձնահատուկ է, տարբեր է Վրաստանից կամ Ուկրաինայից: Ռուսաստանը չկարողացավ Ուկրաինայում ստանալ այն արդյունքը, որը ակնկալում էր, սակայն արդյունքի է հասնում միայն Ղրիմում, որտեղ թաթարների թիվը փոքր է»,- ասել է Էրդողանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20