Առանց Թուրքիայի՝ անիմաստ է քննարկել թուրք-սիրիական սահմանի փակման հարցը

- in Կարծիք

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի կատարի ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը, եթե ԵՄ-ն չկատարի Թուրքիայի քաղաքացիներին ոչ վիզային ռեժիմ տրամադրելու մասով իր պարտավորությունները:

Դավութօղլուի խոսքով՝ ներկայումս Թուրքիայի տարածքում կա 2.7 միլիոն սիրիացի փախստական: Մարտի 18-ին ԵՄ-ն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել՝ պայմանավորվելով վերադարձնել Թուրքիայի տարածքով Հունաստան ժամանած բոլոր ներգաղթյալներին, որի դիմաց Թուրքիան կստանա ոչ վիզային ռեժիմ, 3 միլիարդ եվրո և Թուրքիայից ԵՄ սիրիացի փախստականների ընդունում:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ անիմաստ է Անկարայի բացակայության պարագայում քննարկել թուրք-սիրիական սահմանի փակման հարցը:

Նախօրեին Կրեմլի մամլո ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է թուրք-սիրիական սահմանի փակման անհրաժեշտությունը:

Դրա հետ կապված՝ Դավութօղլուն հայտարարել է. «Անիմաստ է առանց Թուրքիայի դա քննարկել երկու առաջնորդների բանակցություններում: Թուրքական սահմանները հետաքրքրում են միայն Թուրքիային, և նա է ընդունում վերջնական որոշում:

Մեր սահմանները բաց են միայն փախստականների համար հումանիտար նպատակներով: Աշխարհը պետք է դրա համար շնորհակալ լինի Թուրքիային, և ոչ ոք իրավասու չէ հաշիվ ներկայացնել մեզ»,- ասել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20