Էկոնոմիկայի նախարարությունից վերցվել են արտաքին տնտեսական կապերին առնչվող գործառույթներն ու հանձնվել ԱԳՆ-ին

- in Մամուլ
Artsvik minasyan

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Մի քանի ամիս առաջ Էկոնոմիկայի նախարարությունից վերցվել են արտաքին տնտեսական կապերին առնչվող կարևոր գործառույթներն ու հանձնվել ԱԳ նախարարությանը։

Հիշեցնենք, որ գրեթե նույն ժամանակ արտաքին տնտեսական կապերը համակարգող փոխարտգործնախարար նշանակվեց պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին Ռոբերտ Հարությունյանը, որը մինչ այդ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ՀՀ-ն ներկայացնող 3 նախարարներից էր։

Մեր տեղեկություններով, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը դժգոհել է, թե այդպիսով նախարարության գործառույթներն ու նշանակությունը նվազել են: Մեզ հետ հեռախոսազրույցում Էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը հաստատեց, որ հիմա արտաքին տնտեսական կապերը պետք է համակարգի Ռոբերտ Հարությունյանը, բայց դա համարեց դրական փոփոխություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20