Ռուսաստանի հետ սովորական ռեժիմով փոխգործակցության վերականգնման հնարավորությունը մեծ չէ

- in Միջազգային
Nato

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սովորական ռեժիմով փոխգործակցության վերսկսման հնարավորությունը մեծ չէ՝ հայտնում է Defense News պորտալը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է մոտ ժամանակներս մշտական ներկայացուցիչների մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպման անցկացումը։ Դրա թեմաների շարքում են ուկրաինական ճգնաժամն ու Ռուսաստանի սահմանների մոտ դաշինքի ակտիվության մեծացումը։ Պորտալի տվյալներով՝ հանդիպումը ծրագրված է ապրիլի 20-ին, Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում։

«Այդ հանդիպումը մեր քաղաքական երկխոսության շարունակությունն է։ Միևնույն ժամանակ վերադարձ չի լինի գործերի սովորական վիճակին, քանի դեռ Ռուսաստանը կրկին չի հարգի միջազգային իրավունքը»,- ասել է Սթոլթենբերգը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20