Ռուսաստանն Անկարային չի մեղադրում Լեռնային Ղարաբաղում լարվածության բռնկման մեջ

- in Հասարակություն
Sergey Lavrov

Մոսկվան հուսով է, որ խաղաղության մասին կոչերը լսելի կլինեն Երևանում ու Բաքվում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր դիրքորոշումը ներկայացրել են նախագահը, ԱԳՆ-ն, ՊՆ-ն: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կապ է հաստատել իր գործընկերների հետ: Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնել, հաստատել ենք հրադադարի ռեժիմի խախտումների հնարավորինս շուտ դադարեցման անհրաժեշտության մասին նախագահի ուղերձը: Հուսով եմ, որ այդ կոչերը լսելի կլինեն»,- ասել է նա: Լավրովն ընդգծել է, որ փորձ է արվում տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը:

Ռուսաստանն արտաքին ուժերին, այդ թվում, Անկարային չի մեղադրում Լեռնային Ղարաբաղում լարվածության բռնկման մեջ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:Լավրովը, ըստ ՏԱՍՍ-ի, ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Մենք լրջագույն մտահոգություն ենք հայտնել, հաստատել ենք նախագահի ուղերձը հրադադարի ռեժիմի խախտումներն անհապաղ դադարեցնելու, խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերի վերսկսմանը բարդություններ չստեղծելու  անհրաժեշտության մասին: Հուսով ենք, որ մեր ուղերձները լսվել են»,- ասել է Լավրովը:

Լավրովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին խոչընդոտելու փորձեր կան: Նրա խոսքով, փորձերն անում են նրանք, որոնց ձեռնտու չէ ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները: Ռիա Նովոստին տեղեկացնում է, որ Լավրովի խոսքով, նպատակահարմար չէ փոխել Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը, քանի որ դա կարգավորման ամենակարևոր մեխանիզմն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20