Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել ԼՂՀ ճանաչման նախագծի վերաբերյալ

- in Հասարակություն
Ilham Aliev

Ադրբեջանում արձագանքել են ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և Զարուհի Փոստանջյանի նախագծին:

Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովն ասել է, որ դա սադրիչ առաջարկ է: Նրա խոսքով, Հայաստանը ցանկանում է խախտել բանակցային գործընթացը և պահպանել ստատուս-քվոն: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Մինսկի խմբին կզրկի մանդատից:

Spread the love