Ադրբեջանը հնարավոր է մնա ջրի տակ. Խնդիրներ՝ Մինգեչաուրի ջրամբարում

- in Միջազգային
Adrbejan

Մինգեչաուրի ջրամբարում որոշակի խնդիրներ են առաջացել, ինչը խիստ վտանգավոր է: «Արցախպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի բնապահպանության և բնական հարստությունների նախարար Հուսեինգուլու Բաղըրովը:

Նա հայտնել է, որ ջրամբարի հողային պատնեշներում ջրի հոսքեր են դիտվում: «Եթե այնտեղ ջրի մեծ հոսքեր սկսվեն, ապա կարող են լուրջ վտանգավոր խնդիրներ ծագել: Դա ավելի լավ գիտեն այդ պատնեշները կառավարող կազմակերպությունները»,- ասել է նա:

Բաղըրովի խոսքով` ներկայում միջոցներ են ձեռնարկվում պատնեշներից ջրի արտահոսքերը վերացնելու ուղղությամբ, ինչը դեռ երկար ժամանակ կպահանջի:

Ջրամբարը սնում է Մինգեչաուրի ՀԷԿ-ը, որը տալիս է Ադրբեջանի էլեկտրաէներգայի պահանջի զգալի մասը: Ջրամբարի դիրքն այնպիսին է, որ եթե այն պահող պատնեշը փլուզվի, ապա Ադրբեջանի ամբողջ հարթավայրային մասը, որը նրա տարածքի կեսից ավելին է, կմնա ջրի տակ:

Spread the love