Ադրբեջանը պետք է օրինագիծ պատրաստի Զանգեզուրի միացման մասին

- in Կեղտոտ լվացք
Tavush gyux

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Բախտիյար Ալիևը երեկ դատապարտել է Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու մասին նախաձեռնությունը:

«ԼՂՀ ճանաչման օրինագիծը Հայաստանի ու նրա հովանավոր ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական սադրանքն է: Եթե Մինսկի խումբը չի արձագանքում Հայաստանի այդ քայլին, նշանակում է՝ նա իրազեկված է այդ մասին:

Ադրբեջանը պետք է օրինագիծ պատրաստի Զանգեզուրի միացման մասին: Զանգեզուրը պատմականորեն ադրբեջանական տարածք է, որը ապօրինաբար տրվել է Հայաստանին:

Խորհրդարանը պետք է օրենք ընդունի այդ տարածքների վերադարձման մասին, քանի որ դրա համար ունի իրավական հիմնավորում: Այդ հողերը պատկանել են Ադրբեջանին, սակայն հետագայում ապօրինաբար անցել են Հայաստանին»,- ասել է նա:

Spread the love