Ադրբեջանը փորձում է հրաժարվել Ալբերտ Ղազարյանին պարտված ադրբեջանցի մարզիկից

- in Հասարակություն
Ilham Aliev

Ադրբեջանը փորձում է հրաժարվել OFS 8 միջազգային մրցաշարի հաղթող Ալբերտ Ղազարյանին պարտված ադրբեջանցի մարզիկից: Այս մասին նշեց Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական, Ալբերտ Ղազարյանի մարզիչ Հայկ Ղուկասյանը:

«Ադրբեջանը մի քանի փուլով է փորձում աշխատել: Նախ, երբ ադրբեջանցի մարզիկը պարտվեց, նրանք բարձրացրեցրին Ալբերտ Ղազարյանին որակազրկելու հարցը: Երբ դա չստացվեց, սկսեցին շրջանառել, թե Ալբերտի մրցակիցը ազգությամբ ղազախ է: Նախ ասեմ, որ նա ունի Ադրբեջանի անձնագիր, բացի դրանից՝ եթե այլ ազգի ներկայացուցիչ է, այդ դեպքում ինչպես բացատրել Ադրբեջանի անհանգստությունը: Մրցաշարից հետո, տարբեր երկրներում, որտեղ կա պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի ակումբ, տեղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սկսել են հետաքրքրվել, նույնիսկ եղել է, որ կապվել են հայ մարզչի հետ և ցանկանցել են հանդիպել»,-ասաց Հայկ Ղուկասյանը:

Ինչ վերաբերում է մրցաշարին, ապա Հայկ Ղազարյանը նշեց, որ Ալբերտ Ղազարյանի մրցակիցը` ադրբեջանցի մարզիկը, մարտահրավեր էր ներտել Ալբերտին` փորձելով հերոսանալ: Ադրբեջանցի մարզիկը, մինչ մենամարտը, հայատարարել էր, թե Ալբերտ Ղազարյանը պատրաստված չէ, և ինքը կարող է 5 րոպեում հաղթել:

«Դա տեղի չունեցավ: Ալբերտը 57 վայրկյանում հաղթեց նրան` խեղդում հնարքով: Այդ մենամարտին մենք լավ էինք պատրաստվել, հաջողությամբ մասնակցեցինք ու հաղթեցինք: Այս մաենամարտը մեծ արձագանք ստացավ՝ կապված արցախյան հաղթանակի հետ: Մենք բավական լավ էինք տրամադրված, մենք գիտեինք, թե ինչ էինք ուզում անել: Եթե կասկած լիներ, որ կարող է պարտվեինք, ապա չեինք մասնակցի: Մենք հաղթանակի համար էինք գնացել»,-ավելացրեց Հայկ Ղուկասյանը:  Խոսելով իր ունեցած զգացողություններից՝ Ալբերտ Ղազարյանը նշեց, որ այս մենամարտն իր համար մինգամայն տարբերվում էր մյուսներից:

«Ունեցել եմ շատ մրցակիցներ, բայց այս անգամ զգացողությունն ուրիշ էր, ավելի մեծ պատասխանատվություն էի զգում, և դա ավելի էր ոգևորում թե ինձ,  թե մյուս հայ մարզիկներին: Պատրաստվում էի ամենայն պատասխանատվությամբ` անտեսելով հոգնածությունը: Ես պետք է հաղթեի: Իմ լավ պատրաստված լինելն ինձ օգնեց տապալել ադրբեջանցուն»,-ասաց Ալբերտ Ղազարյանը, ով իր այդ հաղթանակը ձոնել էր քառօրյա պատերազմում Արցախի սահմաններն անձնվիրությամբ պաշտպանելիս զոհված հայ մարտիկների հիշատակին:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` Հայկ Ղուկասյանը նշեց, որ առաջիկայում միջազգային մրցաշարեր են սպասվում, որոնց հայ մարզիկները կունենան իրենց մասնակցությունը: Հայկ Ղուկասյանը նաև տեղեկացրեց, որ նպատակ ունեն այդ մարտարվեստը տարածել նաև բանակում, որը կօգնի զինվորներին ավելի պատրաստված լինել:

Spread the love