Ադրբեջանի նախագահը այցելել է Ղարաբաղի հետ շփման գծի շրջաններ

- in Պաշտոնական
Ilham Aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կին Մեհրիբան Ալիևան կիրակի եղել են Ղարաբաղի հետ շփման գծում, հայտնում է RIA Novosti-ն հղում անելով Ադրբեջանի նախագահի մամլո-ծառայությանը: Ալիևը այցելել է 3 շրջան` Թարթառի, Բարդինի և Աղդամի շրջաններ:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Թարթառի շրջանի զորամաս: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Գերագույն զորահրամանատարին զեկուցել է շփման գծում վերջին իրադրության մասին»,- ասված է հաղորդագրությունում:

Տեղեկացվել է, որ ավելի ուշ նախագահը կնոջ հետ եղել է Թարթառի Գափանլի գյուղում, որը շփման գծից գտնվում է 200 մետր հեռավորության վրա, ինչպես նաև Աղդամի շրջանի Մահրիզլի գյուղում, որոնք ապրիլի 27-ի գիշերը գնդակոծվել են խոշոր տրամաչափի զինատեսակի և հրետանու միջոցով, դիտել են քանդված տները, հանդիպել են և զրուցել տեղաբնակների հետ:

«Նախագահ Իլհամ Ալիևը և նրա կին Մեհրիբան Ալիևան այցելել են քաղաքացիներին, ովքեր տուժել են հայկական զինված ուժերի գնդակոծություններից և գտնվում են Բարդինի հիվանդանոցում, և նրանց ցանկացել են շուտափույթ առողջացում»,- գրված է հաղորդագրությունում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20