Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է երկու զինծառայողի մահվան մասին

- in Հասարակություն
zinvor

Ադրբեջանի զինված ուժերի Գլխավոր հոսպիտալում մայիսի 8-ին մահացել է զինված ուժերի կապիտան Սավալանով Նաջմեդդին Ակիֆօղլուն՝ չնայած բժիշկների գործադրած ջանքերին: Այս մասին նշված է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ Ակիֆօղլուն վիրավորվել էր ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ:

Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ն երեկ երեկոյան հաղորդել է, որ շփման գծում փոխհրաձգության ժամանակ սպանվել է ադրբեջանցի զինծառայող Հեյդարով Ալի Ինթիգամօղլուն:

get_img

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20