Ադրբեջանն անբարեկիրթ մոլորության մեջ է. Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը սպիտակ ֆոսֆորի մասին պնդումներին

- in Պաշտոնական
Arcrun Hovhannisyan

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անբարեկիրթ մոլորություն է որակել Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքները սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մասին: Այս մասին Հովհաննիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին. Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված. «У страха глаза велики: чего нет, и то видят» («Վախը մեծ աչքեր ունի. տեսնում է նաև այն, ինչը չկա»)»,- ասվում է Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ:

Տարածքների ականազերծման ադրբեջանական ազգային գործակալությունը հայտնել է, թե իբր հայկական կողմը Թերթերի ուղղությամբ կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական բաղադրությամբ (սպիտակ ֆոսֆոր) արկ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20