ԱԺ-ն կատարեց Սերժ Սարգսյանի «պատվերը»

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում արտահերթ ռեժիմով քննարկեց «Հրազդան-ցեմենտ» գործարանին մոտ 510 մլն դրամ հարկային և սոցապ պարտքերից ազատելու մասին օրինագիծը: Օրինագիծն ընդունվեց 68 կողմ, 12 դեմ, 12 ձեռնպահ քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ օրինագիծը շրջանառության մեջ դրվեց դեռ փետրվար ամսին: Այդ ժամանակ նախագծի վերաբերյալ բոլոր շահագրգիռ գերատեսչությունները դրական եզրակացություն էին ներկայացրել, բացի Ֆինանսների նախարարությունից: Վերջինս մի քանի էջ տեքստով ներկայացրել է իր առարկությունները՝ հիմնավորելով, որ հարկային պարտականությունները չկատարած տնտեսվարողին տուգանքներից ազատելով կառավարությունը, փաստորեն, կխրախուսի անպարտաճանաչ հարկատուներին:

«Հրազդան-ցեմենտ» գործարանը կանգնած է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ. հաշիվները արգելափակված են, ընդհանուր պարտքը կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ, գույքը գրավադրված է «ՎՏԲ Հայաստան» բանկում և այլն: Սակայն գործարանի հիմնական խնդիրները ծագել են դեռ տարիներ առաջ, երբ գործարանի սեփականատերը Միկա Բաղդասարովին պատկանող օֆշորային ընկերությունն էր:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.