ԱԺ պատգամավորի որդու գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

- in Իրավունք
Gurgen Arsenyan

ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Տեղեկությունը հաստատել են նաև ՀՀ քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 17-ին Երևանի գիշերային ակումբերից մեկում տեղի է ունեցել խուլգանություն, և հենց այս գործի շրջանակներում պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

Իսկ մայիսի 14-ին առաջին ատյանի դատարանը բավարարելով քննիչի միջնորդությունը Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Հիշեցնենք, որ Արսենյանի որդին դեպքից հետո Հայաստանից բացակայել է և երբ վերադարձել է նրան անմիջապես ձերբակալել են, այս կապակցությամբ պատգամավորի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ որդին չի խուսափում վարույթն իրականացնող մարմնից՝ եղել է արտերկրում, զանգահարել է, զգուշացրել է համապատասխան քննչական մարմիններին, ինչպես նաև ֆաքս է ուղարկել և տեղեկացրել, որ մայիսի 12-ին վերադառնալու է Հայաստան:

Պարզաբանման մեջ նաև նշվում է, որ օրենքով ընձեռնված բոլոր հնարավորություններն օգտագործվելու են, որպեսզի ապացուցվի, որ այս միջադեպը պարզապես երիտասարդների միջև անձնական հողի վրա ծագած վիճաբանության է, որը չգիտես ինչու նախաքննական մարմինը որակել է որպես «ծանր» խուլիգանություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20