Ալավերդիում հնչած կրակոցներից վիրավորված տղամարդը հիվանդանոցում մահացել է

- in Իրավունք
Atrchanak

«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ Ալավերդիում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրազենային վիրավորում ստացած Էդուարդ Պողոսյանը, ով ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել էր բժշկական կենտրոն,  ժամեր առաջ հիվանդանոցում մահացել է:

Հիշեցնենք, որ  մայիսի 19-ի գիշերը Ալավերդի քաղաքում հնչել էին կրակոցներ, որի արդյունքում Վարդան Ավագյանը, ստացած հրազենային մարմնական վնասվածքներից, տեղում մահացել էր, իսկ Էդուարդ Պողոսյանը՝ ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20