«Ալյանս»-ը կմասնակցի 2017թ. խորհրդարանական ընտրություններին

- in Ընտրություններ
Tigran Urikhanyan

«Ալյանս» ցենտրիստական առաջադիմական կուսակցությունը 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել:

Նման որոշում է կայացվել կուսակցության երկրորդ համագումարի ընթացքում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:

«Մեկ տարվա մեջ երկրորդ մասշտաբային համագումարն անցկացրեց «Ալյանս» կուսակցությունը: Ընդլայնվեց վարչության կազմը` հասնելով 60-ի: Շուրջ 900 պատվիրակներ ՀՀ տարբեր քաղաքներից կայացրեցին Գյումրի և Վանաձոր քաղաքներում գալիք ՏԻՄ և 2017-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումներ: «Ալյանս»-ը՝ որպես ամենախոշոր արտախորհրդարանական ուժ, որոշեց բանակցություններ սկսել ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերի հետ ընտրություններին միասնաբար մասնակցելու հարցի շուրջ»,- գրել է Քոչարյանը:

Spread the love