Ամենաբարձրաստիճան հանրապետականը հրաժարվել է նախագահական արշավում աջակցել Թրամփին

Donald Tramp

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը հայտնել է, որ դեռևս պատրաստ չէ նախագահական արշավում աջակցել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։

«Ես պարզապես պատրաստ չեմ դա անել հիմա»,- հայտարարել է Ռայանը՝ ի պատասխան որպես թեկնածու միլիարդատիրոջն աջակցելու պատրաստակամության մասին CNN-ի հարցին։

Նա հավելել է, որ Թրամփը դեռևս պետք է ապացուցի, որ կիսում է պահպանողական արժեքներն ու սկզբունքները, որոնք անհրաժեշտ են կուսակցության առաջնորդին։

Նշվում է, որ Ռայանը զբաղեցնում է ամենաբարձր պաշտոնը հանրապետականների շարքում և ԱՄՆ քաղաքական համակարգում։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.