Ամենայն Հայոց կաթողիկոսը բաց նամակով դիմել է Արա Աբրահամյանին ու նրա կնոջը

- in Սոցիալական
ara Abrahamyan

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն բաց նամակով դիմել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին և նրա տիկին Նատալյա Աբրահամյանին` շնորհակալություն հայտնելով նվիրաբերված 6.6 միլիոն ռուբլու համար:

Համապատասխան գրությունը հրապարակված է Համաշխարհային հայկական կոնգրեսի պաշտոնական կայքում:

Ըստ այդմ` նամակում ասվում է.

«Սիրելի Տեր և Տիկին Աբրահամյաններ,

Սույն գրությամբ հաստատում ենք Ձեր կողմից նվիրաբերված 6.600.000 ՌԴ ռուբլու ստացումը Մայր աթոռում՝ ի նպաստ Արցախի օգնության հիմնադրամի:

Հայրապետական Մեր բարձր գնահատանքը և օրհնությունն ենք բերում Ձեզ, որ կարևոր օժանդակություն եք ցուցաբերում պատերազմի ծանր հետևանքները կրող արցախաբնակ մեր ժողովրդին:

Առ Աստված աղոթքով մաղթում ենք, որ Երկնավոր մեր Տերը պահի ու պահպանի Ձեզ և Ձեր սիրելի զավակներին Իր մշտական օրհնության ներքո՝ պարգևելով քաջառողջություն, գործոց նորանոր հաջողություններ և ամենայն բարիք:

Սիրով և օրհնությամբ՝ Գարեգին Բ կաթողիկոս Ամենայն Հայոց»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20