Ամերիկացի գեներալն այցելել է Հայաստան, որտեղ քննարկել է ռազմական համագործակցությունը

- in Պաշտոնական
USA

ԱՄՆ դիվանագետների և զինվորականների ներկայացուցչական պատվիրակությունն այցելել է Հայաստան` քննարկելու ռազմական համագործակցությունը, լրագրողներին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Պիտեր Կուկը:

Նրա խոսքերով` պատվիրակությունը գլխավորել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոդջեսը:

«Գեներալ-լեյտենանտ Հոդջեսը և Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները դեսպանի և պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ միասին այցելել են Հայաստան, որպեսզի պաշտպանության նախարարության գործընկերների հետ քննարկեն ոչ միայն զինվորականների միջև հարաբերությունները, այլ նաև դրանց ընդլայնման հեռանկարները»,- ասել է Կուկը:

Պենտագոնի ներկայացուցիչը ենթադրել է, որ կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, սակայն հիմնական թեման եղել է Հայաստանի «բազմակողմանի ռազմական համագործակցությունը» ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20