ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են պատասխանել ՌԴ-ի և Չինաստանի ցանկացած գործողության

- in Միջազգային
Pentagon

ԱՄՆ-ը վստահ է, որ անհրաժեշտության դեպքում իր զինված ուժերը, այդ թվում՝ ռազմածովային ուժերը, կարող են պատասխան տալ Ռուսաստանի կամ Չինաստանի ցանկացած գործողության։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը։

Պատասխանելով հարցին՝ ԱՄՆ-ին արդյոք չի՞ անհանգստացնում Ռուսաստանի և Չինաստանի ռազմական ներուժի մեծացումը, ՊՆ ներկայացուցիչն ասել է. «Մենք ունենք մեր հակառակորդներին զսպելու բոլոր հնարավորությունները»։ Կուկն ընդգծել է, որ ԱՄՆ-ը դրա համար ունի ֆինանսական, կազմակերպչական և տեխնիկական ռեսուրսներ։

Ռուսաստանի և Չինաստանի վերաբերյալ հարցը տրվել էր Պենտագոնի մամլո քարտուղարին՝ կապված այն բանի հետ, որ հինգշաբթի ավելի վաղ Կոնգրեսում լսումներ էին կայացել ԱՄՆ ռազմածովային ուժերի մարտական պատրաստականության թեմայով։

Լսումներին հանդես եկած զինվորական մասնագետները խոսել էին ամերիկյան ռազմածովային ուժերի գործունեությունում բավականին լուրջ խնդիրների մասին։

G7-ի երկրների առաջնորդները կողմ են հանդես եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանմանը, որոնք ընդունվել են Ղրիմի բռնակցումից հետո։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայում անցկացված G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությանը։

«Պատժամիջոցների գործողության ժամկետը կապված է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրագործման հետ։ Պատժամիջոցները կարող են հանվել, երբ Մոսկվան իրագործի այդ պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ G7-ի երկրները խոստովանել են Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման կարևորությունը. «Մենք խոստովանում ենք Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման կարևորությունը նրա կողմից ստանձնած պարտավորությունների և միջազգային իրավունքների նորմերի պահպանման նպատակով՝ ճգնաժամի համապարփակ կայուն և խաղաղ կարգավորման հասնելու համար»։

G7-ի առաջնորդները Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերին կրակի դադարեցման հստակ քայլերի կոչ են արել՝ համապատասխան Մինսկի համաձայնագրերի։

Spread the love