ԱՄՆ-ը «Հյուսիսային հոսք-2»-ը համարել է ազգային անվտանգության սպառնալիք

- in Միջազգային
USA

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը խորապես մտահոգված է այն սպառնալիքով, որն իրենից ներկայացնում է ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարը երկրի ազգային անվտանգության համար: Այս մասին հայտարարել է միջազգային էներգետիկայի հարցերով գերատեսչության ներկայացուցիչը:

«ԱՄՆ-ին շատ է անհանգստացնում գազատարի կառուցման հեռանկարը, ինչը հարցականի տակ կդնի Ուկրաինայի տնտեսական ապահովությունը»,- լրագրողներին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ միջազգային էներգետիկական հարցերով հատուկ բանագնաց և համակարգող Ամոս Հոկսթայնը:

ԱՄՆ-ը դա գնահատում է որպես իր երկրի ազգային անվտանգության սպառնալիք, քանի որ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման իրենց ջանքերը «սերտորեն կապված են» ԱՄՆ ազգային անվտանգության հայեցակարգի հետ՝ պարզաբանել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ գազի մատակարարման հարցում Ռուսաստանին լավ այլընտրանք կարող են լինել ԱՄՆ-ը և Ավստրալիան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20