ԱՄՆ նախկին պետքարտուղարները խախտել են կիբերանվտանգության կանոնները

Hilari Qlinton

Պետդեպի՝ անվտանգության հարցերով գլխավոր տեսուչ Սթիվ Լինիկն իր զեկույցում, որը պատրաստել է Կոնգրեսի համար, հայտնել է, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնը՝ լինելով ԱՄՆ պետքարտուղար, խախտել է էլեկտրոնային փոստի կիրառման անվտանգության անհրաժեշտ կանոնները։ 

Պետքարտուղարի պաշտոնում աշխատելիս Քլինթոնը ծառայողական նամակագրության համար կիրառել է տանից իր անձնական փոստը։ Դրա հետ մեկտեղ զեկույցում չկան Քլինթոնին կամ նրա աշխատակիցներին պատժելու վերաբերյալ խորհուրդներ։

Զեկույցում նշվում է, որ նման խախտումներ թույլ են տվել նաև պետքարտուղարի պաշտոնում Քլինթոնի նախորդները, որոնց թվում են Քոլին Փաուելն ու Մադլեն Օլբրայթը։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.