ԱՄՆ-ում սագը ոստիկանին խնդրել է փրկել իր ճուտիկին

- in Հասարակություն
USA

ԱՄՆ-ի Օհայո նահանգում սագը օգնություն է խնդրել ոստիկանից իր ճուտիկին փրկելու համար:

Սերժանտ Ջեյմս Գիվենսի խոսքով` նա գտնվել է ավտոմեքենայում, երբ սագը մոտեցել է մեքենային: «Նա անընդհատ կտուցով հարվածում էր դռանը, չնայած թռչունները այդքան մոտ չեն գալիս: Հետո նա հետ գնաց և նայեց ինձ: Երբ ես հետևեցի նրան, ապա հասա ուղիղ այն տեղը, որտեղ ընկած էր պարաններում խճճված ճուտը»,- պատմել է ոստիկանը:

Սերժանտի գործընկեր Սեսիլիա Չերոնը ազատել է ճուտիկին: Գիվենսին զարմացրել է այդ գործողության սագի հանգիստ արձագանքը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20