Այսօր Ընտանիքների միջազգային օրն է

- in Սոցիալական

Ընտանիքների միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարի մայիսի 15-ին: Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993թ.:

Նպատակը հասարակության ուշադրությունը ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա բևեռելն է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ երբ ոտնահարվում են մեկ ընտանիքի հիմնական իրավունքները, միասնությունը ողջ մարդկության ընտանիքի, որի անդամն է նաև այդ ընտանիքը, վտանգվում է:

Հասարակության հիմնական ինստիտուտներից մեկը լինելով՝ ընտանիքը զարգանում և փոփոխվում է շրջապատող աշխարհին համընթաց՝ յուրովի արձագանքելով ժամանակի պահանջին՝ փոխադարձաբար ինքնուրույն ձևավորելով նաև նոր պահանջներ:

Spread the love