Այսօր Հաղթանակի օրն է

Pnakalezner

1941թ. սկսվել է Հայրենական մեծ պատերազմը: Այսօր Հաղթանակի օրն է՝ Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օրը:

1945թ. բեռլինյան գործողությունում, որով ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, ներգրավված են եղել ավելի քան 2,5 մլն զինվոր ու սպա, 6250 տանկ և ինքնագնաց հրանոթ, 7500 ինքնաթիռ: Կորուստները եղել են հսկայական. պաշտոնական տվյալներով՝ մեկ օրում Կարմիր բանակը կորցրել է ավելի քան 15 հազար զինվոր ու սպա:

Ընդհանուր առմամբ բեռլինյան գործողության ընթացքում խորհրդային զորքերը կորցրել են 352 հազար մարդու: Մարտերի երկու շաբաթում Կարմիր բանակը կորցրել է բեռլինյան գործողությանը մասնակցող տանկերի և ինքնագնաց հրետանային սարքավորումների մեկ երրորդը՝ 1997 միավոր: Կորցրել է նաև 2108 հրանոթ և ականանետ, 917 մարտական ինքնաթիռ: Գործողության արդյունքում խորհրդային զորքերը ամբողջովին ջախջախել են հակառակորդի 70 հետևազորային, 12 տանկային և 11 մոտորահրաձգային դիվիզիա, գերի են վերցրել մոտ 480 հազար մարդու:

Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության հաղթանակի օրը կարևոր տոն է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում:

Այդ օրը ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների մոտ, կազմակերպվում են զորահանդեսներ, պատերազմի վետերաններին պատվելու տարբեր միջոցառումներ և տոնական համերգներ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.